• English
• عربي
• Հայերեն
Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
• Գլխավոր հյուպատոսություն
• Գլխավոր հյուպատոս
• Տվյալներ. աշխատանքային ժամեր
• Լուսանկարներ
• Հայաստան
• Ընդհանուր ակնարկ
• Կառավարում
• Մշակույթ
• Պատմություն
• Կրթություն Հայաստանում
• Բիզնես Հայաստանում
• Հյուպատոսական ծառայություն
• Վիզա (մուտքի արտոնագիր)
• Անձնագիր
• Հյուպատոսական հաշվառում
• Նոտարական ծառայություններ
• Հատուկ կացության կարգավիճակ
• Խորհուրդներ ճամփորդներին
• Դատվածության բացակայության/առկայության մասին տեղեկանք
• Տեղեկատվություն
• Օգտակար հղումներ
• Լուրեր
• Հայ համայնք
• Համայնքի մասին
• Իրադարձություններ
• Հայաստան համահայկական հիմնադրամ

Հյուպատոսական հաշվառում

Մշտական բնակության հյուպատոսական հաշվառում

Համաձայն «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքի Հոդված 7-ի 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան հյուպատոսական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը»: «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքի Հոդված 24-ի համաձայն, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները եւ հյուպատոսական հիմնարկներն «իրականացնում եմ … հյուպատոսական տարածաշրջանում մշտապես բնակվող եւ ժամանակավորապես գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառում»:
Օտարերկրյա պետություն մշտական բնակության ժամանած Հայաստանի Հանրապետության մշտական հաշվառումից դուրս գրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է կանգնեն մշտական բնակության հյուպատոսական հաշվառման Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում:
Մշտական բնակության հյուպատոսական հաշվառման կանգնելու նպատակով հարկավոր է անձամբ կամ պատվիրված փոստով Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ (ցանկը տեսնելու համար սեղմել այստեղ) ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը.

Դիմում՝ մշտական բնակության հյուպատոսական հաշվառման կանգնելու խնդրանքով (ծառայողական նշումներ մասը չլրացնել),

Անձնագիր,

Լրացված հաշվառման հարցաթերթիկ,

Անձնագրային չափսի մեկ գունավոր լուսանկար,

Տվյալ պետությունում մշտական բնակչի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, կամ նոտարական կարգով հաստատված դրա լուսապատճենը (եթե անձնագրից դուրս է),

Սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր,

Մշտական բնակության հյուպատոսական հաշվառման կանգնած չլինելու դեպքում (տվյալ օտարերկրյա պետություն ժամանելու օրից վեց ամսվա ընթացքում) ՀՀ պետական տուրքի մասին օրենքով նախատեսվում է հավելավճար՝ յուրաքանչյուր տարվա եւ ոչ լրիվ տարվա համար:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

Անձնագրում դրված հյուպատոսական հաշվառման դրոշմակնիքը թույլ է տալիս դրա տիրոջը առանց արգելքի ճամփորդել Հայաստան եւ վերադառնալ տվյալ օտարերկրյա պետություն՝ այնտեղ բնակության կարգավիճակը հաստատող` երկրի իրավասու մարմինների կողմից տրված եւ միջազգային ուղեւորությունների համար վավերական փաստաթղթերի առկայության դեպքում:

Սույն հյուպատոսական ծառայությունը կատարվում է մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ստանալու օրվանից:

Դիմումը եւ հարցաթերթիկը պետք է լրացնել հնարավոր մանրամասնությամբ եւ ընթեռնելի ձեռագրով:

Փաստաթղթերը փոստով ուղարկելու դեպքում պահանջվում է նաեւ որեւէ պատվիրված փոստի նախապես վճարված հետադարձ ծրար, որն ունի որոնման համար /registered mail with a tracking number/ կամ առանձին վճար` դեսպանության կամ հյուպատոսության կողմից փաստաթղթերը պատվիրված փոստով վերադարձնելու համար:

Դեսպանությունը կամ հյուպատոսությունը պատասխանատվություն չեն կրում փոստային ծառայության մեղքով կորած փաստաթղթերի համար:

Լրացուցիչ հարցեր առաջանալու դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ:

Ժամանակավոր հյուպատոսական հաշվառում

Համաձայն «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքի Հոդված 7-ի 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան հյուպատոսական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը»: «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքի Հոդված 24-ի համաձայն, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները եւ հյուպատոսական հիմնարկներն «իրականացնում եմ … հյուպատոսական տարածաշրջանում մշտապես բնակվող եւ ժամանակավորապես գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառում»:
Օտարերկրյա պետություն աշխատանքային կամ ուսանողական վիզայով
ժամանած, ինչպես նաեւ տվյալ պետությունում մշտական բնակչի կարգավիճակ ստացած, սակայն Հայաստանի Հանրապետության մշտական հաշվառումից դուրս չգրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է կանգնեն ժամանակավոր հյուպատոսական հաշվառման Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում:
Ժամանակավոր հյուպատոսական հաշվառման կանգնելու նպատակով հարկավոր է անձամբ կամ պատվիրված փոստով Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ (ցանկը տեսնելու համար սեղմել այստեղ) ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը.

Դիմում՝ ժամանակավոր հյուպատոսական հաշվառման կանգնելու խնդրանքով (ծառայողական նշումներ մասը չլրացնել),

Անձնագիր,

Լրացված հաշվառման հարցաթերթիկ,

Անձնագրային չափսի մեկ գունավոր լուսանկար,

Տվյալ պետությունում օրինական կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, կամ նոտարական կարգով հաստատված դրա լուսապատճենը (եթե անձնագրից դուրս է),

Սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր,

Ժամանակավոր հյուպատոսական հաշվառման կանգնած չլինելու դեպքում (տվյալ օտարերկրյա պետություն ժամանելու օրից վեց ամսվա ընթացքում) ՀՀ պետական տուրքի մասին օրենքով նախատեսվում է հավելավճար՝ յուրաքանչյուր տարվա եւ ոչ լրիվ տարվա համար:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

Հյուպատոսական ժամանակավոր հաշվառումը կարող է երկարաձգվել ԱՄՆ-ում բնակության թույլտվության երկարաձգման դեպքում՝ այդ թույլտվության ժամկետով: Դիմումն անհրաժեշտ է ներկայացնել մինչեւ հաշվառման ժամկետի ավարտը: Վճարումը կատարվում է յուրաքանչյուր տարվա եւ ոչ լրիվ տարվա հաշվարկով: Եթե երկարաձգման դիմումը ներկայացվում է հաշվառման ժամկետի ավարտից հետո, ապա հաշվառումը երկարաձգվել չի կարող: Այս դեպքում կազմվում է հաշվառման նոր գործ՝ համապատասխան վճարումով:

Անձնագրում դրված հյուպատոսական հաշվառման դրոշմակնիքը թույլ է տալիս դրա տիրոջը առանց արգելքի չամփորդել Հայաստան եւ վերադառնալ տվյալ օտարերկրյա պետություն՝ այնտեղ բնակության կարգավիճակը հաստատող`երկրի իրավասու մարմինների կողմից տրված եւ միջազգային ուղեւորությունների համար վավերական փաստաթղթերի առկայության դեպքում:

Հյուպատոսական ժամանակավոր հաշվառումը կատարվում է տվյալ օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված թույլտվության ժամկետով:

Սույն հյուպատոսական ծառայությունը կատարվում է մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ստանալու օրվանից:

Դիմումը եւ հարցաթերթիկը պետք է լրացնել հնարավոր մանրամասնությամբ եւ ընթեռնելի ձեռագրով:

Փաստաթղթերը փոստով ուղարկելու դեպքում պահանջվում է նաեւ որեւէ պատվիրված փոստի նախապես վճարված հետադարձ ծրար, որն ունի որոնման համար /registered mail with a tracking number/ կամ առանձին վճար` դեսպանության կամ հյուպատոսության կողմից փաստաթղթերը պատվիրված փոստով վերադարձնելու համար:

Դեսպանությունը կամ հյուպատոսությունը պատասխանատվություն չեն կրում փոստային ծառայության մեղքով կորած փաստաթղթերի համար:

Լրացուցիչ հարցեր առաջանալու դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

address

Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: