• English
• عربي
• Հայերեն
Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
• Գլխավոր հյուպատոսություն
• Գլխավոր հյուպատոս
• Տվյալներ. աշխատանքային ժամեր
• Լուսանկարներ
• Հայաստան
• Ընդհանուր ակնարկ
• Կառավարում
• Մշակույթ
• Պատմություն
• Կրթություն Հայաստանում
• Բիզնես Հայաստանում
• Հյուպատոսական ծառայություն
• Վիզա (մուտքի արտոնագիր)
• Անձնագիր
• Հյուպատոսական հաշվառում
• Նոտարական ծառայություններ
• Հատուկ կացության կարգավիճակ
• Խորհուրդներ ճամփորդներին
• Դատվածության բացակայության/առկայության մասին տեղեկանք
• Տեղեկատվություն
• Օգտակար հղումներ
• Լուրեր
• Հայ համայնք
• Համայնքի մասին
• Իրադարձություններ
• Հայաստան համահայկական հիմնադրամ

Դատվածության բացակայության/առկայության մասին տեղեկանք

Հայաստանի Հանրապետությունում դատվածության բացակայության/առկայության մասին տեղեկանք (այսուհետ` տեղեկանք) կարելի է ստանալ ՀՀ տարածքում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունից, օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններից կամ հյուպատոսական հիմնարկներից: Տեղեկանքում զետեղվող` անձի վերաբերյալ տվյալները ստուգվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ինֆորմացիոն վարչությունում:

ա) Տեղեկանքի տրամադրում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունում.

Տեղեկանք ստանալու համար ընդունելությունը ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունը կազմակերպում է երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի եւ ուրբաթ օրերին ժ 11.00-12.00-ին` ՀՀ ԱԳՆ Ամիրյան փողոցի մուտքից: Քանի որ նշված տեղեկանքը պարունակում է անձի վերաբերյալ գաղտնի տեղեկություններ, դիմողները փաստաթղթերը հանձնում են անձամբ կամ լիազորված անձի միջոցով: Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը.

Սահմանված ձեւի լրացված դիմում (ծառայողական նշումներ մասը չլրացնել),

Անձնագիր,

Նոտարական կարգով հաստատված լիազորագիր (փաստաթղթերը լիազորված անձի միջոցով ներկայացնելու դեպքում): Եթե այն անձը, ում անհրաժեշտ է տեղեկանքը գտնվում է օտարերկրյա պետությունում, լիազորագիրը պետք է հաստատված լինի Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով,

Սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (անհրաժեշտության դեպքում): Տեղեկանքը տրվում է անվճար: Պետական տուրքը 5000 ՀՀ դրամի չափով միայն գանձվում է այն APOSTILLE-ով հաստատելու համար: Գումարը վճարվում է ՀՀ ցանկացած բանկային հաստատությունում` 900005163515 գանձապետական հաշվեհամարին: Սեղմել այստեղ «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի (APOSTILLE-ի մասին) մասնակից պետությունների ցանկին ծանոթանալու համար:

ԾԱՆՈԹՈւԹՅՈւՆ

Տեղեկանքը տրամադրվում է երկլեզու` հայերեն եւ անգլերեն/գերմաներեն/ իսպաներեն/ռուսերեն/ֆրանսերեն` դիմողի ցանկությամբ,

Ծառայությունը կատարվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում,

Հարցաթերթիկը պետք է լրացնել ամենայն մանրամասնությամբ եւ ընթեռնելի ձեռագրով,

ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունը տրամադրում է նաեւ օտարերկրյա պետություններում դատվածության բացակայության/առկայության մասին տեղեկանքներ` այդ պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ կատարվող հարցումների հիման վրա: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի երաշխավորում տեղեկանքների ստացումը կարճ ժամկետներում (ծառայության ժամկետ սահմանել հնարավոր չէ): Որոշ պետություններից նման տեղեկանքներ ստանալն անհնար է:

Ծառայության կատարման ժամկետները, պահանջները եւ պետական տուրքի չափը ենթակա են փոփոխման առանց նախազգուշացման,

բ) Տեղեկանքի տրամադրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում.

Տեղեկանք ստանալու համար հարկավոր է անձամբ (կամ լիազորված անձի միջոցով) կամ պատվիրված փոստով Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ (ցանկը տեսնելու համար սեղմել այստեղ) ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը.

Սահմանված ձեւի լրացված դիմում (ծառայողական նշումներ մասը չլրացնել),

Անձնագիր (կամ նշումներով էջերի պատճենները),

Նոտարական կարգով հաստատված լիազորագիր (փաստաթղթերը լիազորված անձի միջոցով ներկայացնելու դեպքում),

Տվյալ պետությունում գտնվելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը՝ վավերացված նոտարի կողմից (եթե անձնագրից դուրս է),

1 գունավոր անձնագրային լուսանկար (տեղեկանքը լուսանկարով ստանալու ցանկության դեպքում),

Սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր:

ԾԱՆՈԹՈւԹՅՈւՆ

Տեղեկանքը տրամադրվում է անգլերեն կամ նստավայր պետության լեզվով ` դիմողի ցանկությամբ,

Ծառայությունը կատարվում է 15-20 օրվա ընթացքում,

Հարցաթերթիկը պետք է լրացնել ամենայն մանրամասնությամբ եւ ընթեռնելի ձեռագրով,

Ծառայության կատարման ժամկետները, պահանջները եւ պետական տուրքի չափը ենթակա են փոփոխման առանց նախազգուշացման,

Փաստաթղթերը փոստով ուղարկելու դեպքում պահանջվում է նաեւ որեւէ պատվիրված փոստի նախապես վճարված հետադարձ ծրար, որն ունի որոնման համար /registered mail with a tracking number/ կամ առանձին վճար` դեսպանության կամ հյուպատոսության կողմից տեղեկանքը պատվիրված փոստով ուղարկելու համար,

Դեսպանությունը կամ հյուպատոսությունը պատասխանատվություն չեն կրում փոստային ծառայության մեղքով կորած փաստաթղթերի համար:

Լրացուցիչ հարցեր առաջանալու դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

address

Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: